24/01/2017 09:57
Խաչատուրովն ապրիլին հոժար կամքով կլքի անվտանգության քարտուղարի պաշտոնը. «Փաստ»
«Փաստի» աղբյուրների վկայությամբ՝ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը կպաշտոնավարի մինչև Ազգային ժողովի առաջիկա ընտրությունների ավարտը։
«Նա առանձնապես ոգևորված չէ այդ պաշտոնով և հոժար կամքով դուրս կգա։ Այս պորտֆելը բաժին կհասնի ընտրություններից հետո, ամենայն հավանականությամբ, կազմվելիք կոալիցիայի անդամ կուսակցություններից մեկին», - գրել է թերթը: