24/01/2017 11:25
Վենգերին հնարավոր է որակազրկեն 3 խաղով
Անգլիայի ֆուտբոլ ասոցիացիան կարող է պատժել «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերին` Պրեմիեր լիգայի հերթական տուրի «Բերնլիի» հետ խաղում, նրա կողմից դրսևորած վարքագծի համար: Հնարավոր է՝ մասնագետը որակազրկվի նվազագույնը 3 խաղով, փոխանցում է Gazeta.ru-ն:
Հանդիպումն ավարտվել էր 2:1 հաշվով:
Բացի այդ, նրան չի թույլատրվի ոչ միայն ներկա լինել հանդերձարանում, այլև՝ կարգելվի նրա մուտքը մարզադաշտ:
Վերոնշյալ խաղի 92-րդ րոպեին Վենգերը վիրավորել էր 4-րդ մրցավարին, երբ թիմին ի վնաս նշանակվել էր 11 մետրանոց հարված, ինչի արդյունքում հեռացվել էր: Տեխնիկական գոտին լքելու պահանջին ի պատասխան մարզիչը հրել էր նաև գլխավոր մրցավարին: