24/01/2017 10:02
Գևորգ Կոստանյանն ընտրություններից հետո հնարավոր է դառնա արդարադատության նախարար. «Հրապարակ»
«Հրապարակ»-ը, հղում անելով իր աղբյուրներին, գրել է. «Գևորգ Կոստանյանի համար նախագահի խորհրդականի պաշտոնը կարող է անցումային լինել։ Հնարավոր է՝ նրան ընտրություններից հետո այլ պաշտոն տան։ Թե կոնկրետ ինչ, այժմ դժվար է ասել, քննարկվում է մի քանի տարբերակ` արդարադատության նախարար, արտակարգ իրավիճակների նախարար, վճռաբեկ դատարանի նախագահ:
Թերթի աղբյուրը նշում է, որ մոտ ժամանակներս Մարդու իրավունքների եվրոպական դատարանը խիստ աննպաստ որոշում է կայացնելու Հայաստանի դեմ, որտեղ նաև շատ մեծ փոխհատուցում է նախատեսված լինելու, որը պետք է վճարվի պետբյուջեից։
Հնարավոր է, որ այս որոշումը լինի այն վերջին կաթիլը, որը կհասունացնի վճռաբեկի նախագահ Արման Մկրտումյանի հրաժարականը»։