24/01/2017 15:00
Ներմուծումը Հայաստանից Ռուսաստան 70 տոկոսով աճել է. Դմիտրի Մեդվեդև
Ռուսաստանի դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ապրանքների ներմուծման աճը Հայաստանից Ռուսաստան կապել է Եվրասիական տնտեսական միության հետ, այս մասին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ բանակցությունների ժամանակ ասել է նա, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Չնայած էներգակիրների գների փոփոխության ու մի շարք տնտեսական ասպեկտների՝ մենք ունենք կայուն շրջանառություն, իսկ եթե խոսում ենք Հայաստան ներմուծման մասին, անցած տարում մենք արձանագրել ենք 70 տոկոս աճ: Սա, իմ կարծիքով, Հայաստանի՝ Եվրասիական միությանը անդամակցելու արդյունք է ու ամրապնդումը մեր տնտեսական հարաբերությունների», - ասել է Մեդվեդևը: