24/01/2017 13:00
Ինյեստան Իսպանիայի թագուհու անվան մրցանակ է ստացել. Լուսանկար
«Բարսելոնի» և Իսպանայի ազգային հավաքականի կիսապաշտպան Անդրես Ինյեստան Սոֆիա թագուհու անվան մրցանակ է ստացել սպորտում ունեցած մեծ ավանդի և 2015-ին արդար խաղի համար, հայտնում է Championat.com-ը՝ հղում անելով կատալոնական ակումբի Twitter-ի էջին:
32-ամյա ֆուտբոլիստին մրցանակը հանձնել է անձամբ Սոֆիա թագուհին: Արարողությունը տեղի է ունեցել Մադրիդում գտնվող Էլ-Պարդո պալատում: