24/01/2017 15:20
Մել Գիբսոնն իններորդ անգամ հայր է դարձել
Դերասան և ռեժիսոր Մել Գիբսոնն իններորդ անգամ հայր է դարձել, հայտնում է People ամսագիրը՝ հղում անելով 61-ամյա դերասանի ներկայացուցչին, փոխանցում է Gazeta.ru-ն:
Գիբսոնի որդին լույս աշխարհ է եկել հունվարի 20-ին Լոս Անջելեսում։
Երեխայի մայրը Ռոզալինդ Ռոսսն է, որի հետ Գիբսոնը երկու տարի է, ինչ հանդիպում է։ Աղբյուրի խոսքով՝ դերասանը յոթերորդ երկնքում է երջանկությունից։
«Նրանք տանն են, իրենց լավ են զգում և երջանիկ են»,-հավելել է աղբյուրը։