24/01/2017 14:53
Հայաստանի վարչապետը Մոսկվայում նոր առաջարկներ է արել ռուսական կապիտալի ներգրավման համար
Հայաստանի պատվիրակությունը ժամանել է Մոսկվա նոր առաջարկների փաթեթով, որոնք ուղղված են նոր ներդրումների ներգրավմանը, հայտնել է Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը, տեղեկացնում է «Ինտերֆաքսը»:
«Մեր պատվիրակությունը ժամանել է շատ դրական, գործնական տրամադրվածությամբ: Այսօր Հայաստանում անցկացվում են մի շարք բարեփոխումներ ներդրումային բարենպաստ միջավայր ձևավորելու համար: Մեր կողմից շատ ողջունելի կլինի ռուսական կապիտալի ներգրավումը և այս համատեքստում մենք այսօր եկել ենք մի շարք նոր առաջարկներով, որոնք թույլ կտան դիվերսիֆիկացներ ու ընդլայնել մեր համագործակցության ոլորտները», - ասել է Կարեն Կարապետյանը ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպմանը: