24/01/2017 09:54
Հայկ Ղուկասյանը ազատվելու է սպորտի նախարարի խորհրդականի պաշտոնից, սակայն շարունակելու է սպորտի ասպարեզում իր գործունեությունը
ՀՀ վարչապետի որոշմամբ, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի խորհրդական Հայկ Ղուկասյանը մարտի 23-ին ազատվելու է պաշտոնից` հաստիքի կրճատման պատճառով:
Հրամանագրի լուսանկարը Facebook-ի իր էջում տեղադրել է Հակ Ղուկասյանը և գրել. «Շնորհակալություն պարոն Վարչապետ նման բարեփոխման համար, միևնույն է սա ինձ չի հիասթափեցնում և ես շարունակելու եմ սպորտի ասպարեզում իմ գործունեությունը մասսայական դարձնել ամենուր, այդ թվում` սահմանամերձ համայնքներում»։