24/01/2017 14:27
Գայանե Սողոմոնյանն ու որդին կասեցրել են ՀՀԿ-ին իրենց անդամակցությունը
ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի կինը՝ Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը, կասեցրել է ՀՀԿ-ին իր անդամակցությունը:
«Գայանե Սողոմոնյանը ժամանակավորապես կասեցրել է կուսացկությանն իր անդամակցումը», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը:
Նա փոխանցեց նաև, որ ՀՀԿ-ին իր անդամակցումը կասեցրել է նաև Իշխան Զաքարյանի ու Գայանե Սողոմոնյանի որդին:
Նշենք, որ Իշխան Զաքարյանն օրեր առաջ ստանձնել է «Ծառուկյան դաշինքի» շտաբի պետի պաշտոնը: