24/01/2017 14:36
40 տարի ղեկավարելուց հետո Էկլսթունը լքել է Ֆորմուլա-1-ի ղեկավարի պաշտոնը
Ֆորմուլա-1-ի կառավարող տնօրեն ու պրոմոութեր Բերնի Էկլսթունը հեռացրել է զբաղեցրած պաշտոնից: Նման որոշում են կայացրել ավտոշարքի Liberty Media կազմակերպության նոր սեփականատերերը, փոխանցում է Lenta.ru-ն:
86-ամյա Էկլսթունը Ֆորմուլա-1-ը ղեկավարում էր 40 տարի: Լեգենդար բրիտանացուն կառաջարկեն զբաղեցնել Ֆորմուլա-1-ի պատվավոր նախագահի ցմահ պաշտոնը:
Էկլսթունը պաշտոնապես հաստատել է իր հեռանալը՝ նշելով, որ իրեն փոխարինելու է Չեյզ Քերին: