24/01/2017 11:19
Մամեդյարովն ու Լավրովը Մոսկվայում կքննարկեն ղարաբաղյան հակամարտության կարգավորումը
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Մոսկվայում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ կքննարկի ղարաբաղյան հակամարտության կարգավորումը, Ria.ru-ին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հաքմեդ Գաջիևը:
«Ռուսական կողմի նախաձեռնությամբ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա: Այցելության ամսաթիվը նախապես հստակեցվել է ռուսական կողմի հետ: Այցի շրջանակներում Էլմար Մամեդյարովը կհանդիպի Սերգեյ Լավրովի հետ: Հանդիպմանը կքննարկվի ղարաբաղյան հակամարտության կարգավորումը` հիմնվելով ավելի վաղ Սանկտ-Պետերբուրգում և Վիեննայում անցկացված հանդիպումների արդյունքների վրա», - հայտնել է Գաջիևը: