24/01/2017 16:39
Ռուսաստանն ու Հայաստանն արձանագրություն են ստորագրել ատոմային անվտանգության վերաբերյալ տեղեկատվության փոխանակման մասին
Ռուսական «Ռոսատոմ» կորպորացիան և Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարարությունը արձանագրություն են ստորագրել, որով պարտավորվում են ատոմային վթարի դեպքում գործնական քայլեր ձեռնարկել, ինչպես նաև ատոմային ու ռադիացիոն անվտանգության վերաբերյալ տեղեկատվություն փոխանակել:
Արձանագրությունը ստորագրել են «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովն ու Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը` երկու երկրների վարչապետների ներկայությամբ, հաղորդում է ՏԱՍՍ-ը: