24/01/2017 13:13
Կանադայի հարավում տեղի է ունեցել 200 հազար լիտր նավթի արտահոսք
Կանադայի Սասկաչևան նահանգում նավթի խողովակաշարից տեղի է ունեցել 200 հազար լիտր նավթի արտահոսք, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Globe and Mail պարբերականին։
Կառավարության ներկայացուցիչ Քեթի Յանգը հայտնել է, որ արտահոսքը տեղի է ունեցել Սթոութոն քաղաքից 10 կմ հեռավորության վրա, ընդ որում՝ նավթը գետերում չի հայտնվել։ Հավաքվել է մոտ 170 հազար լիտր նավթ։
Նավթատարը պատկանում է Tundra Energy Marketing ընկերությանը։
Յանգի խոսքով՝ արտահոսքի պատճառը հայտնի կդառնա վնասվածքի գոյացման հստակ վայրի հայտնաբերումից հետո։
Տեղի իշխանությունների տվյալներով՝ բնապահպանական իրավիճակը դեռևս մնում է նորմայի մեջ։