24/01/2017 10:47
Նավթի համաշխարհային գներն աճում են
Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առքուվաճառքի ընթացքում նավթի համաշխարհային գներն աճում են, հայտնում է Gazeta-ն:
Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) թեթև տեսակի WTI նավթի փետրվարի ֆյուչերսները աճել են 0.38 տոկոսով՝ հասնելով մեկ բարելը 52.95 դոլարի:
Լոնդոնյան ICE Futures բորսայում նավթի Brent տեսակի ֆյուչերսները, որոնք մատակարարվելու են մարտին, աճել են 0.45 տոկոսով և կազմել 55.48 դոլար՝ մեկ բարելի դիմաց։