25/01/2017 09:30
Հովիկ Աբրահամյանը որոշել է ակտիվ քաղաքականության մեջ մնալ Լիսկայի ու Թոխմախի Մհերի հետ. «Ժամանակ»
Հովիկ Աբրահամյանի՝ ՀՀԿ-ից դուրս գալու որոշումից հետո առաջիկայում ևս մի քանի առանցքային դեմքեր կլքեն կուսակցությունը։
«Ժամանակ»-ի տեղեկացմամբ՝ առաջիկայում ՀՀԿ-ից դուրս գալու դիմումներ են գրելու նաև Մհեր Սեդրակյանը (Թոխմախի Մհեր) ու Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը (Լիսկա)։ Հովիկ Աբրահամյանը որոշել է ակտիվ քաղաքականության մեջ մնալ նախկին կուսակիցների հետ։ Չի բացառվում, որ հենց այս եռյակը նոր պրոցեսների սկիզբ դառնա։