25/01/2017 09:41
Գագիկ Ծառուկյանը բոլոր դռները չի փակել Հովիկ Աբրահամյանի առաջ. «Ժամանակ»
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Գագիկ Ծառուկյանը հրաժարվել է Հովիկ Աբրահամյանին ընդգրկել իր դաշինքի կազմում։
Թերթին հաջողվել է պարզել, որ մինչ Հովիկ Աբրահամյանի՝ երեկ կատարած հայտարարությունը մի քանի օր շարունակ ամենաբարձր մակարդակով քննարկումներ են գնացել, և այսօր Հովիկ Աբրահամյանի հայտարարությունից հետո վերջնական հստակություն է մտել։
Գագիկ Ծառուկյանը ասել է, որ հրաժարվում է մտնել Հովիկ Աբրահամյան-Սերժ Սարգսյան, Հովիկ Աբրահամյան-ՀՀԿ հարաբերությունների մեջ։
«Գագիկ Ծառուկյանը, սակայն, բոլոր դռները չի փակել Հովիկ Աբրահամյանի առաջ։ Նա որոշում է կայացրել իր փեսային՝ Հովիկ Աբրահամյանի որդուն՝ Արգամ Աբրահամյանին, իր դաշինքի ցուցակով Ազգային ժողով տանել»,-հավելել է թերթը։