25/01/2017 11:57
«Մանչեսթեր Յունայթեդը» «Օլդ Տրաֆորդում» 300 տեղ կազատվի հաշմանդամների համար
«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը մտադիր է 2600 բաժանորդագրված երկրպագուների տեղափոխել «Օլդ Տրաֆորդի» այլ տրիբունաներ, որպեսզի կարողանա 300 տեղ ազատել հաշմանդամություն ունեցող անձանց համար, փոխանցում է Sports.ru-ն:
«ՄՅու»-ն նախատեսում է համալրել տեղերն արդեն 2017/18 մրցաշրջանի համար: Եթե երկրպագուները չգտնեն հարմար տեղեր, ապա ակումբը պատրաստ կլինի փոխհատուցել տոմսերի գումարի տարբերությունը, ինչպես նաև նրանց կտրամադրի անվճար տոմսեր` ամբողջ մեկ տարի թիմի գավաթային հանդիպումներին ներկա գտնվելու համար: