25/01/2017 09:37
Վարչապետը ՀՀԿ-ի առջև պայման է դրել. «Փաստ»
«Փաստի» տվյալներով` արդեն որոշված է` Հանրապետական կուսակցության քարոզարշավը ղեկավարելու է վարչապետ Կարեն Կարապետյանը` անձամբ շրջելով ողջ հանրապետությունով ու հանդիպելով ժողովրդի հետ:
«Սակայն, նա կուսակցության առջև պայման է դրել. ՀՀԿ ցուցակներում օդիոզ, կրիմինալ, չսիրված դեմքեր չպետք է լինեն: Պետք է լիսկաներ, մհերներ, շմայսներ չլինեն: ՀՀԿ վերնախավը համաձայնել է այս պայմանին: Անկախ նրանից, թե վարչապետը համամասնական ցուցակում կընդգրկվի, թե ոչ, Կարեն Կարապետյանը կգլխավորի քարոզարշավը», - գրել է թերթը: