25/01/2017 15:27
Մինչև 2018 թվականը Հայաստանում նախատեսվում է կառուցել առաջին արևային կայանը. Հայկ Հարությունյան
Գեղարքունիքի մարզի Մասրիկ-1 տեղանքում առաջին արևային կայանը նախատեսում է կառուցել մինչև 2018 թվականը: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը:
Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի տնօրեն Թամարա Բաբայանն էլ ընդգծեց, որ ներդրողների համար Հայաստանը գրավիչ է, քանի որ ունի ներդրումային և օրենսդրական հարմարավետ միջավայր:
«Հայաստանի օրենսդրական և ներդրումային միջավայրը՝ տարածաշրջանի երկրների համեմատ, առավելություն է տալիս: «Վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության մասին» օրենքը ընդունվել է դեռևս 2004 թվականին, այն դեպքում, երբ Վրաստանը նման օրենք դեռ չունի», - ընդգծեց նա:
Թամարա Բաբայանը նաև ընդգծեց, որ Հայաստանը գրավիչ է ներդրողների համար, քանի որ թույլ է տալիս ներդրողին առաջարկել իր նախընտրած սակագինը: