25/01/2017 13:35
Իսպանական ընկերությունը պատրաստ է 200 մլն եվրո ներդնել Հայաստանում արևային կայան կառուցելու համար
Իսպանական «Ակցիոնա Էներգիա» ընկերության ներկայացուցիչ Միգել Արարասը, ով «Էներգետիկայի շաբաթ 2017» համաժողովի շրջանակում ժամանել է Հայաստան, լրագրողների հետ զրույցում նշեց, որ ընկերությունը նպատակ ունի մասնակցել Գեղարքունիքի մարզի Մասրիկ 1 տեղանքում առաջին արևային կայանի կառուցման տենդերին:
«Մենք արդեն մեկ տարի է՝ աշխատում ենք Հայաստանում: Գիտենք, որ այն վստահելի երկիր է և որոշում է ընդունել վերականագնվող էներգետիկային անցնել: Սա մաքուր և ապահով էներգիա է, իսկ հիմա նաև մրցունակ է դարձել սակագների տեսանկյունից», - ընդգծեց նա:
Միգել Արարասը նշեց, որ ընկերությունը նպատակ ունի երկարաժամկետ ներդրումներ կատարել և կայանների հզորությունը հասցնել մինչև 150 ՄՎտ, որի համար պատրաստ է մեծ գումարներ ներդնել:
«Մենք երկարաժամկետ ներդրող ենք և նախատեսում ենք համագործակցել առնվազն 25 տարով: Եթե 150 ՄՎտ իրականություն դառնա, ապա մենք պատարստ ենք ներդնել մոտ 200 մլն եվրո: Բայց դրա համար երկիրը պետք է վստահություն ներշնի և կայուն պայմաններ ապահովի: Քանի որ մենք մասնավոր ընկերություն ենք, պետք է վստահ լինենք, որ կառավարությունը կերաշխավորի պայմաններ, որոնց առկայութամբ մենք մեր գումարները կստանանք», - հավելեց նա:
Այսօր մեկնարկել է «Էներգետիկայի շաբաթ 2017» 3-օրյա համաժողովը, որին մասնակցում են մի շարք օտարեկրյա ներդրողներ: Նրանց են ներկայացվել Գեղարքունիքի մարզի Մասրիկ-1 տեղանքում առաջին արևային կայանի կառուցման հնարավորությունները: Կայանի նախատեսվող հզորությունը 55 ՄՎտ է:
Նախատեսվում է անցկացնել մրցույթ, որը հնարավորություն կտա նվազագույն սակագնի առաջարկ ստանալ փորձառու կազմակերպությունների մասնակցությամբ: