25/01/2017 12:32
Նավթի համաշխարհային գները նվազում են
Լոնդոնյան և Նյույորքյան բորսաներում էլեկտրոնային առքուվաճառքի ընթացքում նավթի համաշխարհային գները նվազում են, հայտնում է Gazeta.ru-ն:
Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) թեթև տեսակի WTI նավթի փետրվարի ֆյուչերսները նվազել են 0.32 տոկոսով՝ հասնելով մեկ բարելը 53.01 դոլարի:
Իսկ լոնդոնյան ICE Futures բորսայում նավթի Brent տեսակի ֆյուչերսները նվազել են 0.23 տոկոսով եւ կազմել 55.31 դոլար՝ մեկ բարելի դիմաց: