26/01/2017 14:21
Հալեպում վերսկսվել է էլեկտրագնացքների երթևեկությունը
Սիրիայի տրանսպորտի նախարար Ալի Համուդը հայտարարել է Հալեպում էլեկտրագնացքների երթևեկության վերսկսման մասին (Դամասկոսից 300 կմ հեռավորության վրա), հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով SANA գործակալությանը:
Նա մասնակցել է Ջիբրին ծայրամասի, որտեղ գտնվում է փախստականների տեղավորման ժամանակավոր կենտրոնը, և Բաղդադ կայարանի միջև երկաթուղային ճյուղի բացմանը: Դրա երկարությունը 18 կիլոմետր է: Մեգապոլիսի տրանսպորտային հանգույցի աշխատանքի կարգավորումը Սիրիայի հյուսիսային մայրաքաղաքի փուլ առ փուլ վերականգնման պլանի հիմնական կետերից մեկն է հրոսակային կազմավորումներից քաղաքի ազատագրումից հետո:
Հալեպի նահանգապետ Հուսեյն Դիաբը երկաթուղիների նորոգումը համարել է «այն բանի վկայությունը, որ քաղաքի երակազարկն սկսում է ավելի ուժգին բաբախել»:
Հերթում, նրա խոսքով, մեգապոլիսից արևելք Նեյրաբ միջազգային օդանավակայանի վերանորոգման-վերականգնման աշխատանքների ավարտն է: