26/01/2017 11:44
Հայաստանը Վրաստանի և Ռուսաստանի հետ Լարսի ճանապարհին այլընտրանք գտնելու քննարկումներ է սկսում
Վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության այսօրվա նիստում տրանսպորտի, կապի ու տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին հանձնարարեց ռուսական ու վրացական կողմի հետ քննարկումներ սկսել բեռնափոխադրումներ կազմակերպելու հարցով:
«Հաշվի առնելով մեր բանակցությունները ՌԴ գործընկերների հետ և Ստեփանծմինդա-Լարս ճանապարհահատվածում եղանակային պայմաններով պայմանավորված սահմանափակումները՝ ռուսական ու վրացական կողմի հետ քննարկել ու մինչև մարտի մեկը կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ այլընտրանքային երթուղիներով տրանսպորտային փոխադրումների կազմակերպման վերաբերյալ», - ասաց վարչապետը: