26/01/2017 21:05
Հակառակորդը որևէ ուղղությամբ հաջողություն չի ունենում. Մովսես Հակոբյան
Սահմանային իրավիճակը համեմատաբար հանգիստ է, այսօր «Երկիր մեդիա» հեռուստաընկերության եթերում ասաց ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը:
«Եթե համեմատելու լինենք մինչև ապրիլյան գործողությունները կամ 2015 թ.-ի հետ` անընդհատ լարվածության որոշակի նվազում է տեղի ունենում և դա լինում է, ոչ թե Ադրբեջանի բարի կամքի շնորհիվ, այլ առաջին գծում մեր զինծառայողների կամքի թելադրանքով», - ասաց Մովսես Հակոբյանը։
«Հակառակորդը որևէ ուղղությամբ դժվարանում է այսօր հաջողություններ ունենալ», - ընդգծեց նա։