26/01/2017 11:27
Վարչապետն առաջարկում է քննարկել գործարար միջավայրի բարելավման անհրաժեշտ միջոցառումները
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը Երևանի քաղաքապետարանի, նախարարությունների ու պետական կառավարման համապտասխան այլ մարմիններին հանձնարարեց միասին քննարկել 2017 թվականի ընթացքում գործարար միջավայրի բարելավման անհրաժեշտ միջոցառումները:
«Հատկապես ուշադրություն դարձնել Համաշախարհային բանկի համապատասխան զեկույցի այն ցուցանիշների վրա, որոնցով վերջին տվյալներով ունենք ցածր արդյունքներ», - ասաց նա:
Կարեն Կարապետյանը հանձնարարեց մշակել անհրաժեշտ գործողությունների վերաբերյալ առաջարկություններ՝ նպատակ ունենալով էապես բարելավել ու պարզեցնել վարչարարական առկա ընթացակարգը:
«Մինչև սույն թվականի փետրվարի 20-ը դրանք ներկայացնել ՀՀ կառավարության հաստատմանը», - ասաց Կարեն Կարապետյանը: