26/01/2017 11:19
Վարչապետը հանձնարարել է ապահովել ռուսական կապիտալի ներգրավվածությունը Մեղրիի ազատ տնտեսական գոտում
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ տնտեսական զարգացման ու ներդրումների նախարար Սուրեն Կարայանին ՌԴ այցի հետ կապված հանձնարարական տվեց:
«Ռուսաստան այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններն իրականացնելու նպատակով ՌԴ համապատասխան գերատեսչությունների հետ ակտիվ աշխատանքներ իրականացնել հայ-ռուսական ներդրումային հիմնադրամի ձևավորման մեկնարկը ապահովելու ուղղությամբ ու կատարված աշխատանքների վերաբերյալ ներկայացնել ամենամսյա հաշվետվություն», - ասաց Կ. Կարապետյանը:
Նա Սուրեն Կարայանին հանձնարարեց Մեղրիի տարածաշրջանում ստեղծվելիք ազատ տնտեսական գոտում ռուսական կապիտալի ներգրավվածությունն ապահովելու նպատակով ՌԴ համապատասխան գերատեսչությունների ու շահագրգիռ մարմինների հետ կատարել անհրաժեշտ աշխատանքներ ու ընթացքի վերաբերյալ ներկայացնել ամենամսյա հաշվետվություն: