26/01/2017 17:39
Մինսկի դատարանը անփոփոխ է թողել բլոգեր Լապշինին Ադրբեջան արտահանձնելու մասին որոշումը
Մինսկի քաղաքային դատարանը անփոփոխ է թողել ՌԴ և Իսրայելի քաղաքացիություն ունեցող բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջան արտահանձնելու մասին գլխավոր դատախազության որոշումը, հաղորդում է «РИА Новости»-ին:
Հինգշաբթի դատավոր Լյուբով Սիմախինան որոշում է կայացրել մերժել բողոքարկումը և Լապշինի արտահանձման մասին վճիռը թողել է անփոփոխ:
Դատական նիստը անցել է դռնփակ: Լրագրողներին, նաև իսրայելցի և ռուս դիվանագետներին թույլ է տրվել ներկա գտնվել նիստին միայն վճիռը հայտարարելու ժամանակ: