26/01/2017 12:57
Նավթի համաշխարհային գներն աճում են
Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի ընթացքում նավթի համաշխարհային գներն աճում են, հաղորդում է Gazeta.ru-ն:
Նյու Յորքի NYMEX ապրանքային բորսայի մարտյան ֆյուչերսներում WTI թեթև տեսակի նավթի գինն աճել է 0.82 տոկոսով` մեկ բարելի դիմաց հասնելով 53.18 դոլարի:
Լոնդոնյան ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի մարտյան ֆյուչերսները բարձրացել են 0.8 տոկոսով` մեկ բարելի դիմաց կազմելով 55.54 դոլար։