27/01/2017 09:49
34 ՀՀ քաղաքացի կեղծ փաստաթղթերով փորձել է մեկնել ԱՄՆ. «Ժողովուրդ»
Նախորդ տարվա ընթացքում Հայաստանից կազմակերպված ապօրինի միգրացիայի երկու աղմկահարույց գործ էր բացահայտվել:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացել է, որ կեղծ փաստաթղթերի հիման վրա մուտքի վիզա են տրամադրվել 34 ՀՀ քաղաքացու, որոնք իբր երգ ու պարի անսամբլի կազմից են, մեկնելու էին ԱՄՆ՝ հյուրախաղերի, իսկ իրականում՝ մշտական բնակության:
Կատարվածը բացահայտվել էր և հարուցվել քրեական գործ: Նկատենք, որ մեկ նմանատիպ գործ էլ հարուցվել էր տուրիստական գործունեության քողի ներքո՝ շուրջ 200 ՀՀ քաղաքացիների կեղծ փաստաթղթերի հիման վրա՝ Շենգենյան երկրների վիզա տալու կապակցությամբ:
Բնականաբար երկու դեպքում էլ վիզա ստանալու համար մարդիկ մի քանի հազար եվրո են վճարել:
«Ժողովուրդ»-ը երեկ ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանից հետաքրքրվել է՝ արդյոք այս գործերում ներգրավված են եղել նաև պետական պաշտոնյաներ, դիվանագետներ, և ինչ է մտածում ՀՀ ԱԳՆ-ն:
«Ովքեր են եղել, ովքեր չեն եղել, ցույց կտա հետաքննությունը», - կարճ պատասխանել է նա: