27/01/2017 16:22
Վրաստանը պարտվել է «Գազպրոմի» հետ կնքած համաձայնագիրով. Գեորգի Գախարիա
«Գազպրոմ էքսպորտի» հետ Վրաստանի կնքած վերջին համաձայնագիրը Հայաստան գազի տարանցման մասին տնտեսական առումով պարտություն է։ Այս մասին «Ռուսթավի 2-ի» եթերում ասել է Վրաստանի տնտեսության և կայուն զարգացման նախարար Գեորգի Գախարիան, փոխանցում է Georgia-On Line-ը։
«Տնտեսական մասով, այսօրվա վիճակի հետ համեմատած, մենք կորցրել ենք։ Դա տնտեսական մասով հաղթանակ չէ։ Բայց երբ մենք ռազմավարական գործընկերոջ հետ համաձայնագիր ունենք (Ադրբեջան), որը իր վրա պարտավորություն է վերցնում մեզ կոմերցիոն գնով գազ մատակարարելու մասով, դա նշանակում է, որ մեր կախվածությունը ռուսական գազից հավասար է զրոյի», – ասել է Գախարիան։
Միաժամանակ էներգետիկայի փոխնախարար Իրաքլի Խմալաձեն նշել է, որ այս պահին «Գազպրոմ էքսպորտի» հետ բանակցություններ են ընթանում փաստաթղթերի մանրամասները հրապարակելու համար։