27/01/2017 15:10
Մարիա Զախարովա. Ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ նոր հանդիպումների ժամանակացույցը դեռ չի կազմվել
Ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ նոր հանդիպումների ժամանակացույցը դեռ չի կազմվել, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր լրագրողների հետ կայացած ճեպազրույցի ժամանակ:
«Նոր հանդիպումներ կկայանան, սակայն ժամանակացույցը դեռ չի կազմվել: Սակայն, անշուշտ, թեման ռուսական արտաքին քաղաքականության համար արդիական է, դրա համար էլ տարբեր ձևաչափերով շփումները շարունակվելու են», - ասել է Մ. Զախարովան: