27/01/2017 10:46
ՊՆ համակարգում կանցկացվի էներգետիկ աուդիտ՝ ծախսերը կրճատելու նպատակով. Վիգեն Սարգսյան
Առաջիկայում Պաշտպանության նախարարության համակարգում կանցկացվի էներգետիկ աուդիտ՝ այս ոլորտում ծախսերը նվազեցնելու նպատակով, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։
Նա ընդգծեց, քանի որ աուդիտի անցկացումը բավականին թանկ է, այն կանցկացվի մասնավոր ընկերության հետ համագործակցությամբ։
«Համակարգում ունենք մեծ ծախսեր՝ հոսանքի, գազի հետ կապված ու պետք է հասկանալ՝ ո՞րտեղ կարելի է նոր համակարգեր ներմուծել ու ապահովել ծախսերի կտրուկ նվազեցում», - ասաց Վիգեն Սարգսյանը՝ նշելով, որ դրանք կարող են լինել օրինակ՝ էներգախնայող լամպեր։
«Թվում է՝ սա աննշան բան է, սակայն բանակի պարագայում խոսում ենք հսկայական ծավալների մասին», - ասաց նախարարը։