27/01/2017 12:02
Նավթի համաշխարհային գները նվազում են
Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի ընթացքում նավթի համաշխարհային գները նվազում են, հայտնում է Gazeta.ru-ն:
Նյու Յորքի NYMEX ապրանքային բորսայի մարտյան ֆյուչերսներում WTI թեթև տեսակի նավթի գինը ընկել է 0.02 տոկոսով` մեկ բարելի դիմաց հասնելով 53.77 դոլարի:
Լոնդոնյան ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի մարտյան ֆյուչերսները նվազել են 0.18 տոկոսով` մեկ բարելի դիմաց կազմելով 56.14 դոլար։