27/01/2017 20:42
Ջոլիի և Փիթի հարաբերությունների մասին ֆիլմ կնկարահանվի
Հոլիվուդյան աստղեր Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի ամուսնության մասին վավերագրական ֆիլմ կնկարահանվի, հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում անելով The Daily Mail-ին:
Նշվում է, որ կինոնկարի վրա կաշխատի լրագրող Յան Գալպերինը:
Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Գալպերինը մտադիր է ֆիլմի միջոցով մանրամասն պատմել հայտնի զույգի հարաբերությունների և աղմկահարույց բաժանման մասին:
Աղբյուրի փոխանցմամբ՝ լրագրողը ֆիլմում կբացահայտի Ջոլիի և Փիթի բաժանման «իրական» պատճառները, որոնցից դրդված՝ Ջոլին դիմել է դատարան ամուսնալուծության համար: Նշվում է նաև, որ զույգը բաժանվել է շատ ավելի վաղ, քան դա հայտնի դարձավ հանրությանը: