27/01/2017 10:50
200 միլիոն վարկով մատակարարվելիք սպառազինության մի մասն արդեն Հայաստանում է ու դրված է ծառայության. Պաշտպանության նախարար
Անցած տարին նշանավորվեցին կարևոր աշխատանքներով՝ մեր առաջնագիծը տեխնիկական միջոցներով համալրելու առումով, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։
Անդրադառնալով ՌԴ-ից 200 մլն վարկի պայմանագրով ՀՀ Զինված ուժերին մատակարարվելիք սպառազինությանը՝ նախարարը նշեց, որ դրա մի մասն արդեն իսկ Հայաստանում է։
«200 մլն վարկի հետ կապված չեմ կարող բացել սպառազինությունների ցանկը, քանի որ այն հույժ գաղտնի է, բայց կարող եմ ասել որ նախատեսվածի մի մասն արդեն Հայաստանում է ու դրված է ծառայության։ Մնացածն ընթանում է ըստ կնքված ժամանակացույց է, ու մենք հետամուտ ենք լինելու սպառազինությունն արագ ստանալու, որովհետև դա ուղղակիորեն կապված է մեր մարտունակության հետ», - ասաց Պաշտպանության նախարարը։