28/01/2017 10:18
Կարեն Կարապետյանն ու Լուսինե Մեջլումյանը կգլխավորեն ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակը. ՀԺ
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ ԱԺ առաջիկա ընտրություններում Լոռու մարզն ընդգրկող 9 ընտրատարածքում ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակի առաջին տեղերը կզբաղեցնեն պատգամավոր Կարեն Կարապետյանը և «Էլ-Սի-Փի» ՓԲԸ տնօրեն Լուսինե Մեջլումյանը։
«Մեջլումյանը Հանրապետական կուսակցության Ալավերդու կանանց խորհրդի նախագահն է, Ալավերդու պղնձաձուլարանի տնօրենը։ Մեզ հայտնի դարձավ, որ նա մի քանի տարի էլ աշխատել է «Թեղուտ» ընկերությունում՝ որպես ներքին աուդիտի ծառայության պետ։ Նույն աղբյուրի փոխանցմամբ Լուսինե Մեջլումյանին կարիերայի հարցում օգնել է նրա հորեղբայրը՝ Վալերի Մեջլումյանը, որն էլ Վալեքս ընկերությունների խմբում գտնվող «Արմենիա Քափըր Փրոգրամ» ՓԲԸ-ի 100 տոկոս բաժնետերն է, Սերժ Սարգսյանի մտերիմներից», - գրել է թերթը: