28/01/2017 12:50
Ապրիլյան պատերազմի ժամանակ եղել են թերություններ, աշխատանքներ տարվել են, դրանք վերացվել են. Լևոն Մնացականյան
Բանակն այսօր պաշտպանում է երկրի սահմանները, իրականացնում է իր առաքելությունը, հետագայում ավելի է կատարելագործելու իր հնարավորթյունները, զարգացնելու իր ուժը, հզորությունը, «Եռաբլուր» պանթեոնում այսօր այս մասին ասաց ԼՂՀ Պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանը:
«Անհրաժեշտության դեպքում բանակը կատարելու է նաև այլ բնույթի խնդիրներ, որը հակառակորդին էլ ավելի կհեռացնի այսօրվա ներկա սահմաններից», - ասաց Լևոն Մնացականյանը:
Խոսելով ապրիլյան պատերազմի հետևանքների, ինչպես նաև անվտանգության գոտու ընդլայնման մասին, Լևոն Մնացականյանն ասաց.
«Դա շարունակական գործընթաց է, որը միշտ իրականացվում է, տարվում են լայնածավալ աշխատանքներ: Անվտանգության առումով Թալիշին այսօր ոչ մի վտանգ չի սպառնում: Իհարկե, եղել են թերություններ, թերություններ միշտ էլ լինում են, այդ ուղղությամբ աշխատանքներ տարվել են և այդ թերությունները վերացվել են»: