28/01/2017 16:38
Առաջնագծում առաջին հերթին ուզում ես, որ ծնողներդ հանգիստ լինեն. Պարգևատրվեց ապրիլյան պատերազմի մասնակից ավագ լեյտենանտը
Այսօր նախագահ Սերժ Սարգսյանի կողմից «Մարտական ծառայություն» մեդալով պարգևատրվել է ապրիլյան պատերազմի մասնակից, ավագ լեյտենանտ Սամվել Առաքելյանը:
«2 տարի է՝ զինված ուժերում եմ, մասնակցել եմ ապրիլյան պատերազմին: Այդ ժամանակ իմ վաշտի հրամանատարն է զոհվել` կապիտան Ուրֆանյանը, իմ զինվորները` Սլոյան Քյարամը, Զոհրաբյան Անդրանիկն ու Աբաջյան Ռոբերտը», - լրագրողների հետ զրույցում ասաց ավագ լեյտենանտը:
«Չեմ կարա նկարագրեմ, թե ինչեր եմ տեսել այնտեղ, ուղղակի ցանկանում եմ տղերքի ծնողներին ասել շնորհակալություն:
Շնորհակալություն, որ տենց տղաներ եք դաստիարակել, մենք շարունակում ենք իրենց գործը», - ասաց ավագ լեյտենանտը:
Նրա խոսքով՝ առաջնագծում կանգնած զինվորն այսօր մի բանի կարիք ունի, որ իր ծնողները հանգիստ լինեն:
«Դա շատ կարևոր է: Առաջնագծում առաջին հերթին մտածում ես, որ ծնողներդ հանգիստ քուն ունենան, չմտածեն, չանհանգստանան: Ամենակարևորն իրանք են ու երևի հենց էդ ա կոչվում հայրենիք», - ասաց Սամվել Առաքելյանը: