30/01/2017 19:34
Քարդաշյանի կողոպտման մեջ կասկածվողները նրա զարդերը վաճառելուց առաջ դրանք վերաձուլել են
Ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին կողոպտելու մեջ կասկածյալները խոստովանել են, որ վերաձուլել ու վաճառել են նրանից հափշտակված գրեթե բոլոր թանկարժեք իրերը: Անխաթար Է մնացել միայն 4 մլն դոլար արժողությամբ նշանի մատանին, հայտնում է Lenta.ru-ն՝ հղում անելով Daily Mail-ին։
Ցուցմունքների համաձայն, որոնք տվել է հանցագործության ենթադրյալ մասնակիցներից մեկը՝ 60-ամյա Օմար Այթ Քեդաշը՝ ծեր Օմար մականվամբ, իրենք մեկնել են Բելգիայի Անտվերպեն քաղաք՝ ավարը վաճառելու թանկարժեք իրերի ընդհատակյա շուկայում:
Մտավախություն ունենալով, որ ոսկերիչները կճանաչեն Քարդաշյանի զարդերը, որոշել են վերաձուլել դրանք: «Ընդամենն ստացվել Է 800 գրամից փոքր-ինչ ավելի», - հայտարարել Է կասկածյալը:
Ծեր Օմանը չի խոստովանել՝ ում մոտ Է պահվում մատանին և քննիչներին չի հայտնել՝ որքան գումար Է հաջողվել ստանալ Անտվերպենում թանկարժեք մետաղների և քարերի համար:
Հունվարի 9-ին հայտնի Է դարձել, որ Ֆրանսիայում Քարդաշյանի կողոպտման գործով ձերբակալվել Է 16 մարդ: Ավելի ուշ ձերբակալվածների մի մասին ազատել են, և հետաքննության մեջ մնացել են 10 կասկածյալ: