31/01/2017 13:15
Delfi: 92-ի ձմռանը Ստեփանակերտը հիշեցնում էր շրջափակված Լենինգրադը
1991 թվականի աշնանից մինչև 1992 թվականի մայիս ընկած ժամանակահատվածում ԼՂՀ մայրաքաղաքի և հարակից բնակավայրերի սիստեմատիկ շրջափակումն ու հրետակոծումը Ղարաբաղյան առաջին պատերազմի ամենաքիչ լուսաբանված պատմություններից է:
Delfi հեղինակավոր պարբերականն իր հրապարակումներից մեկում նկարագրել է 90-ականների դեպքերը՝ դրանք որակելով «ղարաբաղյան պատերազմի պատմության մեջ ամենաարյունոտ էջերից մեկը»:
«Արդեն իսկ անկախ Ադրբեջանի իշխանության նպատակները (սկսած 1991 թվականի հոկտեմբերից), և ռազմական հրամանատարության քայլերը ակնհայտորեն չեն փոխվել վերջին 25 տարիների ընթացքում, և այդ իրադարձությունների քննադատական վերաիմստավորումը թույլ կտա ավելի լավ հասկանալ 2016 թվականին Լեռնային Ղարաբաղի դեմ նախաձեռնած նոր պատերազմը, որը ստացավ Քառօրյա պատերազմ անվանումը (…):
(…) Սա Ղարբաղյան պատերազմի ամենաարյունոտ էջերից մեկն էր, որի կրկնության սպառնալիքի տակ ԼՂ բնակիչությունը հայտնվեց 2016 թվականի ապրիլին: Միջազգային հանրությունը, նախևառաջ ԵԱԿՀ Մինսկի խմբի անդամ պետությունները պարտավոր են ավելի մեթոդական և հասցեական զբաղվել ռազմական գործողությունների վերսկսկման վտանգով: ԼՂՀ բնակչությունը, թեև չճանաչված, բայց լիահույս և լավատես իր երկրի համար, պետք է իր հարևանների հետ ապրի ապահով և համերաշխ»:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուրում: