31/01/2017 11:00
«Բարսելոնը» 18-ամյա ուրուգվայցու հետ պայմանագիր է կնքել
«Պենյարոլի» և Ուրուգվայի ֆուտբոլի մինչև 20 տարեկանների հավաքականի պաշտպան Սանտյագո Բուենոն դարձել է «Բարսելոնի» ֆուտբոլիստ: Գործարքի մանրամասները չեն հաղորդվում, փոխանցում է Sport-express.ru.
Մոտ ժամանակներս կատալոնյան ակումբի ղեկավարությունը կորոշի՝ 18-ամյա ֆուտբոլիստին վարձավճարով տրամադրե՞լ այլ ակումբի, մինչև մրցաշրջանի ավարտը հնարավորություն տալ՝ խաղալու ակումբի երկրորդ թիմում, թե՞ դարձնել գլխավոր թիմի խաղացող։