31/01/2017 09:33
ՀՀԿ-ի համամասնական ցուցակը կհրապարակվի փաստաթղթերի ընդունման վերջին օրը. «Փաստ»
«Փաստ»-ը գրել է. «Երեկվանից Հանրապետական կուսակցության վերնախավում իրարանցում է սկսվել: Նրանք, ովքեր հավակնում են հայտնվել կուսակցության համամասնական ցուցակի վերին հորիզոնականներում, հայտնվել են ցայտնոտում:
Երեկ հայտնի է դարձել, որ ՀՀԿ-ի համամասնական ցուցակը կհրապարակվի փաստաթղթերի ընդունման վերջին օրը` փետրվարի 16-ին: Մինչ այդ ոչ մի կուսակցական չի իմանալու ցուցակում իր տեղի մասին:
Սերժ Սարգսյանը, շախմատային լեզվով ասած, «ձիու քայլ» է կատարել մի նպատակով. նրանք, ովքեր դժգոհ կլինեն համամասնական ցուցակի իրենց տեղից, վերջին օրը չեն հասցնի լքել կուսակցությունն ու հանգրվանել մեկ այլ դաշինքի ցուցակում»: