31/01/2017 17:24
Ջասթին Բիբերը «Գրեմմի»-ի մրցանակաբաշխությունը բաց կթողնի մրցանակի «անկարևորության» պատճառով
Կանադացի երգիչ Ջասթին Բիբերը ներկա չի լինի «Գրեմմիի» 59-րդ երաժշտական մրցանակաբաշխությանն այն պատճառով, որ մրցանակը կարևոր եւ այժմեական չի համարում, առանձնապես երիտասարդ լսարանի համար: Ռեփերներ Դրեյքը և Քանյե Ուեսթի նույնպես բաց կթողնեն արարարողությունը, հայտնել Է TMZ-ն հղում անելով կատարողների շրջապատի աղբյուրներ, փոխանցում է Lenta.ru-ն:
Բիբերն անվանակարգվել է մրցանակի չորս կատեգորիաներում, Դրեյքը և Ուեսթն՝ ութական անվանակարգերում: Պորտալի աղբյուրները նշում են, որ «Գրեմմին», ի տարբերություն «Օսկար» կինոմրցանակի, կորցրել է իր կարևորությունը, ուստի արդի երաժիշտները հետաքրքրված չեն դրանով:
2016 թվականի հոկտեմբերին Ուեսթը վերջնագիր ներկայացրեց «Գրեմմիի» կազմակերպիչներին՝ հայտարարելով, որ 2017 թվականին չի ներկայանա պարգեւատրման արարողությանը, եթե անվանակարգերում չլինի երգիչ Ֆրենկ Օուշենի Blonde ալբոմը: Օուշենն ինքը հայտարարել է, որ որոշել է չմասնակցել միջոցառմանը, որովհետև այն չի ներկայացնում երիտասարդ սևամորթ երաժիշտների:
Պարգևատրման արարողությունը կկայանա 2017 թվականի փետրվարի 12-ին:
«Գրեմմին» համարվում է ամենահեղինակավոր երաժշտական մրցանակներից մեկն աշխարհում: Ամերիկայի ձայնագրության ակադեմիան այն շնորհում է 1959 թվականից: Հաղթողներին Ակադեմիայի անդամները որոշում են քվեարկության միջոցով: