31/01/2017 09:50
Արարատի մարզպետը հրաժարականի դիմում է գրել. ՀԺ
«Հայկական Ժամանակ»-ի աղբյուրների տեղեկացմամբ՝ Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը երեկ հրաժարականի դիմում է գրել: Այն կառավարությանը կներկայացվի, ամենայն հավանականությամբ, այսօր: Մարզպետի հրաժարականի վերաբերյալ պաշտոնական տեղեկություն, սակայն, գործադիր մարմնից թերթին չի հաջողվել ստանալ:
Հիշեցնենք, որ տևական ժամանակ է, Արարատի մարզպետի ամենահավանական թեկնածու է համարվում բնապահպանության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանը, որի հետ երեկ չի հաջողվել կապ հաստատել:
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում: