31/01/2017 15:26
Նալբանդյան. Մինսկի խմբի համանախագահների փոփոխությունն էական ազդեցություն չի ունենա միջնորդական գործընթացի վրա
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի համոզմամբ` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների փոփոխությունը էական ազդեցություն չի ունենա միջնորդական գործընթացի վրա:
«ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահողներն արտահայտում են իրենց երկրների մոտեցումները, դիրքրոշումները: Կարծում եմ` անձերի փոփոխությունն էական լուրջ որևէ ազդեցություն դժվար թե ունենա միջնորդական ջանքերի և գործընթացի վրա», - ԱԳՆ-ում հրավիրված ասուլիսին ասաց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: