31/01/2017 09:28
Ադրբեջանական զինուժը դիպուկահար հրացաններից ինտենսիվ կրակ է վարել հարավային և արևելյան ուղղություններով
Հունվարի 30-ին և լույս 31-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում՝ դիպուկահար հրացաններից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 25 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 290 կրակոց:
Ինչպես հաղորդում է ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունը, ադրբեջանական զինուժը դիպուկահար հրացաններից առավել ինտենսիվ կրակ է վարել հարավային և արևելյան ուղղություններով՝ ընդհանուր առմամբ արձակելով 56 կրակոց:
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակել են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն՝ խիստ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների: