31/01/2017 13:29
Մոսկվան փորձում է Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում կազմակերպել
Մոսկվան փորձում է Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների մակարդակով հանդիպում կազմակերպել, որին կքննարկվի ղարաբաղյան հակամարտությունը, այսօր ասել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը, տեղեկացնում է ria.ru-ն:
«Մոսկվան փորձում է արտգործնախարարների հանդիպում կազմակերպել ու Բաքուն տվել է իր համաձայնությունը», - ասել է Մամեդյարովն այսօր Բաքվում տեղի ունեցած բրիֆինգի ժամանակ: