01/02/2017 20:14
«Եվրատեսիլն» առաջին անգամ կանցկացվի Վրաստանում
«Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մանկական մրցույթը կանցկացվի Վրաստանում: Այս մասին հայտարարել են Թբիլիսիում` Վրաստանում մրցույթի պաշտոնական կազմակերպիչ Հանրային հեռուստատեսության ներկայացուցիչների, Զբոսաշրջության ազգային վարչության և մանկական «Եվրատեսիլի» ղեկավարության համատեղ մամլո ասուլիսի ժամանակ, փոխանցում է ТАСС-ը:
Վրաստանը թվով 15-րդ մրցույցթը կհյուրընկալի այս տարվա նոյեմբերին:
Մանկական «Եվրատեսիլը» Վրաստանում անցկացնելու որոշումը պայմանավորված է նրանով, որ այդ երկրի ներկայացուցիչներն ամենից հաճախ են մրցույթի հաղթող ճանաչվել: Առաջին հաղթանակը Վրաստանն ունեցել 2008 թվականին Կիպրոսում, այնուհետև 2011-ին Հայաստանում և անցյալ տարի Մալթայում: Նախորդ տարվա հաղթող է ճանաչվել 10-ամյա Մարիամ Մամադաշվիլին` «Արև» երգով: