01/02/2017 13:55
«Ինտերը» հրաժարվել է Կանդրևայի տրանսֆերը 30 մլն եվորյով վաճառել «Չելսիին»
«Չելսին» տրանսֆերային պատուհանի վերջին օրը փորձել է գնել «Ինտերի» կիսապաշտպան Անտոնիո Կանդրևային։ Լոնդոնյան ակումբը 29-ամյա խաղացողի համար առաջարկել է 30 մլն եվրո, սակայն մերժում է ստացել, հայտնում է Sports.ru-ն:
Իտալական ակումբի ղեկավարությունը միանգամից հասկացրել է, որ իր առաջատարներից մեկի տրանսֆերի վաճառքին միտված բանակցություններ չի վարի։
«Չելսին» դեռ ամռանն էր ուզում պայմանագիր ստորագրել Կանդրևայի հետ, որի ծառայություններով անձամբ լոնդոնյան թիմի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն է հետաքրքրված։