01/02/2017 11:24
Վենգեր. «Արսենալի» ֆուտբոլիստները պատրաստ չէին «Ուոտֆորդի» հետ խաղին
«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը մեկնաբանել է «Ուոտֆորդի» հետ Անգլիայի առաջնության 23-րդ տուրի տնային խաղում 1։2 հաշվով կրած պարտությունը, փոխանցում է Sports.ru-ն:
«Ակնհայտ է, որ այսօր մենք պարտվում էինք մենամարտերում և բավարար չափով սուր չէինք գործում։ Ինչպես երևում է, ֆուտբոլիստները մենթալ առումով պատրաստ չէին նման հանդիպման։ Առաջին գոլի դրվագում բախտը չժպտաց մեզ, այն ծնվեց ոչ մի վտանգ չներկայացնող տուգանային հարվածից հետո։ Մեզանից որոշակի ժամանակ պահանջվեց խաղի մեջ մտնելու համար, իսկ երկրորդ խաղակեսում այդպես էլ չկարողացանք հասնել մեր ուզածին։ Անհրաժեշտ է դեմքով նայել փաստերին. մենք պարտվեցինք մենամարտերում», - ասել է Վենգերը: